Հայոց քաղաքական սայլը խրվել-մնացել է հուզականության կպչուն տիղմի մեջ, և ամեն ջանք՝ հավաքների, քայլերթերի, հանրաքվեների, տարատեսակ ընտրությունների, հանրային բանավեճերի, տեղեկատվական գործողությունների տեսքով, մատնված է անհաջողության ու ձախողման։
Հուզականությունը, որը բնավ չի ընդունում սառը, սթափ դատելու որևէ պայման, նախաձեռնողին ու նրան հետևողին մտցնում է փակուղի:
Նախաձեռնողը սա պետք է խորապես ըմբռնի, այլապես հետևողը կվերածվի անկամ-անկապ քաղաքական աղվամազ կրող կենդանու՝ փողոցներում անիմաստ թափառող ու ժամանակի ոգուն անհարիր երգեր ոռնացող, ինչին ականատես ենք լինում վերջին երեք տարում։
Հուզականությունը պետք է փոխարինել վճռական քայլերի քաղաքականությամբ, ցույց տալ, որ բողոքող ընդդիմադիրը երկաթ է կրում իր երակներում, ապացուցել, որ պատրաստ են ավելի ու ավելի հեռուն գնալ:
Երեկվա հանրահավաքը՝գրածիս ապացույց։
Լեռնիկ Հակոբյան